Հայ-ադրբեջանական սահմանին վաշինգտոնյան բանակցություններից հետո լուրջ միջադեպեր չեն գրանցվել․ Պապիկյան
Հայ-ադրբեջանական սահմանին 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած բանակցություններից հետո լուրջ միջադեպեր չեն գրանցվել: Այս մասին այսօր Հանրային ՀԸ-ի եթերում ասել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
«Օպերատիվ իրավիճակը զգալիորեն կայունացել է։ Ժամանակ առ ժամանակ տեղի են ունենում տեղային միջադեպեր, սակայն դրանք արագ կարգավորվում են մյուս կողմի հետ հաղորդակցության միջոցով»,- նշել է նա։
Պապիկյանը հավելել է, որ խաղաղությունը բանակին հնարավորություն է տալիս զարգանալու, պրոֆեսիոնալ բանակի ավելացման հաշվին ժամկետային զինծառայության ժամկետը կրճատելու:



