ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Հավանական թշնшմիները գումար պետք է ծախսեին, որ մեր բանակի թիվը 30 տոկոսով պակասեր, դուք դա արեցիք անվճար. Հայկ Սարգսյանը՝ ՔՊ-ականներին

Հավանական թշնшմիները գումար պետք է ծախսեին, որ մեր բանակի թիվը 30 տոկոսով պակասեր, դուք դա արեցիք անվճար. Հայկ Սարգսյանը՝ ՔՊ-ականներին

ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովը կրկին մերժել է դեռևս անցյալ տարի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հայկ Սարգսյանի կողմից «բանակից փողով ազատվելու» մասին օրինագիծը:
 
Սարգսյանի կարծիքով՝ ամեն տարի հազարավոր երիտասարդներ բանակից փորձում են խուսափել տարբեր ստվերային սխեմաներով՝ օգտագործելով իրենց ֆինանսական հնարավորությունները։ Այնինչ օրենքը թույլ կտար այդ ֆինանսական միջոցները ներգրավել ծառայության պայմանների բարելավման և նոր պայմանագրային զինծառայողներին բանակ ներգրավելու համար, որը շարունակում է բախվել անձնակազմի պակասի հետ:
 
Նախագծի քննարկումը նիստի վերջում որոշակի լարվածություն առաջացրեց Հայկ Սարգսյանի և հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի միջև։ Վերջինս իշխող ուժի մյուս անդամների հետ դեմ արտահայտվեց նախագծին՝ այն մտավախությամբ, թե դա կարող է հակառակ արդյունքը տալ՝ ավելի շատ մարդիկ կսկսեն արդեն օրինական ճանապարհով խուսափել ծառայությունից։
Նիստի ավարտին նախագծի հեղինակը Քոչարյանին և նրա հետ համակարծիք հանձնաժողավականներին մեղադրեց, թե «թշնամուն անվճար օգնում են 30 տոկոսով կրճատել բանակի թիվը»։
 
«Մինչև վերջ էլ պնդելու եմ՝ թշնամին պետք է միլիարդներ ծախսեր, որ մեր զորքը 30 տոկոսով պակասեր, դուք դա անվճար եք արել»,- ասաց Սարգսյանը։
 
Հիշեցնենք՝ 2025թ․ մայիսի 22-ին ՀՀ կառավարությունը հավանություն տվեց օրինագծին, որը հնարավորություն է տալիս զորակոչային տարիքի անձանց հրաժարվել բանակում 2 տարի ծառայելուց: Զինվորական ծառայության մասին փոփոխությունների նախագիծն առաջարկում է պարտադիր զինվորական ծառայություն անցնել ընդամենը 1 ամիս ու վճարել 24 միլիոն դրամ կամ պարտադիր զինվորական ծառայություն անցնել 4 ամիս և վճարել 18 միլիոն դրամ։ Ըստ նախագծի` պարտադիր զինվորական ծառայության անցնելու առավելագույն սահմանային տարիք է նախատեսվում 32 տարեկանը։
 
Փողի դիմաց ծառայության ժամկետը կրճատելու նախագիծը քննադատել են Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը և նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։

  • Կիսվել: