շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Ձերբակալվել են անհայտ կորած անձանց հարազատներ Արսեն Ղուկասյանը և Ապիջան Սարգսյանը

Ձերբակալվել են անհայտ կորած անձանց հարազատներ Արսեն Ղուկասյանը և Ապիջան Սարգսյանը

Ս.թ. սեպտեմբերի 29-ին ՊՆ շենքի մոտ տեղի ունեցած քաշքշուկի առթիվ ՊՆ և ՌՈ ծառայողների հաղորդման հիման վրա նախաձեռնված վարութի շրջանակներում ձերբակալվել են անհայտ կորած անձանց հարազատներ Արսեն Ղուկասյանը և Ապիջան Սարգսյանը: Այս մասին հայտնում է փաստաբան Տաթևիկ Սողոյանը։

Միջնորդություն է ներկայացվել դատարան կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար:

ՀՀ Քննրական կոմիտեից հայտնել են, որ անհայտ կորած անձանց հարազատներ Արսեն Ղուկասյանի և Ապիջան Սարգսյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում Քրեական օրենսգրքի երկու հոդվածով։ 

Հիշեցնենք, որ օրեր առաջ 44-օրյա պատերազմում անհետ կորած զինվորների ծնողները բողոքի ակցիա են իրականացնում Պաշտպանության նախարարության դիմաց՝ պահանջելով հանդիպում Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանի և Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Կամո Վարդանյանի հետ։

  • Կիսվել: