շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Այո՛, վստահ եմ, որ տրված տարածքները ՀՀ-ի տարածքներ չեն. ՀՀ ԳՇ պետը խնդրեց «հող հանձնելու» մասին հարցադրում չանել

Այո՛, վստահ եմ, որ տրված տարածքները ՀՀ-ի տարածքներ չեն. ՀՀ ԳՇ պետը խնդրեց «հող հանձնելու» մասին հարցադրում չանել

Կիրանցի հատվածում ծառայությունը իրականացնում են սահմանապահ զորքերը, զինված ուժերն էլ իրենց նախորոշված հատվածներում կատարում են իրենց խնդիրները: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը:

Հարցին՝ զինված ուժերը արդեն դո՞ւրս են եկել իրենց դիրքերից, նա պատասխանեց. «Զինված ուժերը իրենց զբաղեցրած դիրքերից դուրս չեն գալիս: Զինված ուժերի պահպանության համար դիրք չեն նշում, ԶՈՒ-ին նշում են բնագիծ, հատված, շրջան, հենակետ: ԶՈՒ գլխավոր շտաբը ռազմավարական խնդիրներ է լուծում եւ ռազմավարական օղակում նշանակում են բանակային կորպուսին գոտի, բրիգադին նշանակում են գոտի, գնդին նշանակում են տեղամաս, վաշին նշնակում են հենակետ, գումարտակին՝ շրջան: Մենք մեր սահմանված հենակետերում կանգնած ենք եւ կատարում ենք մեր առաջադրված խնդիրները»:

Հարցին՝ մենք ունեցե՞լ ենք հենակետ կամ դիրք, որից հետ ենք քաշշվել, Ասրյանը պատասխանեց. «Մենք ամեն ուղղությունում ունենք տարաբնույթ ենթակառուցվածքներ: Սահմանապահ զորքերը այդ հատվածում իրենց առջեւ դրված խնդիրները կատարում են: բանակն այնտեղ է,  բանակը չի կարող ինչ-որ տեղից դուրս գալ: Սահմանապահ զորքերը, որտեղ կատարում են ծառայություն, դա եւս բանակի պատասխանատվության գոտի է, որտեղ պատրաստ ենք իրականացնել ծառայություն:

Այո, սահմանապահները սահմանին իրականացնում են ծառայություն, բայց տվյալ ուղղություններում, Զիված ուժերն ունեն կանոնավոր ստորաբաժանումներ, որոնք պատրաստ են իրենց առաջ դրված խնդիրը կատարելու»:

Նա ևս մեկ անգամ խնդրեց իրեն «հող հանձնելու» մասին հարցադրում չանել. «Ես քաղաքացիական ենթակառուցվածքի խնդիր չեմ լուծում՝ տներ, տարածքներ, հողամասեր։ Այո՛, վստահ եմ, որ տրված տարածքները ՀՀ-ի տարածքները չեն»,-ասաց նա։

Իսկ թե ինչի՞ հիման վրա է պնդում՝ արձագանքեց. «Ես չեմ պնդում, դա պնդում է սահմանը, որը արտացոլված էր մեր քարտզների վրա»։

Թե ինչպե՞ս էին մարդիկ սեփականության վկայական ստացել՝ ասաց, որ հարցը պետք է ուղղել ՊԵԿ-ին, դա իրենց գործառույթը չի։

«Ես ունեմ քարտեզներ, որտեղ արտացոլված է  սահման, իսկ թե սահմանի ներսում, դրսում քաղաքացիական անձը կամ իրավաբանական անձն ունի՞ հողամաս, տուն, կառույց, դա իմ գործառույթը չէ»,-ասաց ԳՇ պետը։skype sharing button

pinterest sharing button
sharethis sharing button

  • Կիսվել: