շաբաթ, հունիս 14
14 / 6 / 2025
ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց 2024-ի պետբյուջեի կատարման հաշվետվությանը

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց 2024-ի պետբյուջեի կատարման հաշվետվությանը

Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունիսի 13-ի արտահերթ նիստում քննարկվել է Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը նշել է, որ վերջին երկու շաբաթների ընթացքում ակտիվ քննարկվել է 2024 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը՝ ըստ գերատեսչությունների: Ֆինանսների նախարարը հակիրճ ներկայացրել է հիմնական տարեկան հաշվետվության ընդհանուր ցուցանիշները:

ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունն  արժանացել է դրական եզրակացության:

  • Կիսվել: