ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Այո, մեր զինվորները անցնում են ադրբեջանական դիրքի կողքով, հերքում եմ, թե ադրբեջանցի սահմանապահները ստուգում են հայ զինծառայողներին. Սուրեն Պապիկյան

Այո, մեր զինվորները անցնում են ադրբեջանական դիրքի կողքով, հերքում եմ, թե ադրբեջանցի սահմանապահները ստուգում են հայ զինծառայողներին. Սուրեն Պապիկյան

Հերքում եմ, չեն ստուգում: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՊՆ Նախարար Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք ճիշտ է ինֆորմացիան, որ Սյունիքի դիքեր բարձրանալիս մեր սուվերեն տարածքի վրա Ադրբեջանցի սահմանապահները ոտքից գլուխ ստուգում են հայ զինծառայողներին:

Խոսելով Սև Լճի դիրքի մասին՝ Պապիկյանը նշեց, որ մեր զինվորները անցնում են ադրբեջանական դիրքի կողքով. «Սև լճի» ընտրանքը հետևյալն է, կամ պետք է այդ դիրքը թողնենք, կամ պիտի անցնենք Ադրբեջանական դիրքի կողքով: Սա հստակ է, նոր չէ, ես չեմ դրա հեղինակը, ես չեմ դրա միակ շահառուն: Դիրքը թողնելու պարագայում դուք ինձ պիտի մեղադրեք հայրենիքի ինչ որ հատված զիջելու մեջ: Մեր զինվորները անցնում են Ադրբեջանական դիրքի կողքով՝ բլոկ պոստով»,- նշեց նա:

Խոսելով ռազմական տեխնիկա ձեռք բերելու մասին՝ Պապիկյանը նշեց, որ ինքն անձամբ է լրագրողներին ուղեկցել ու ցույց տվել դրանք. «Ես անձամբ՝ պատրաստակամություն հայտնած լրագրողներին ուղեկցել եմ ու ցուցադրել վերջին տարիներին ձեռք բերված սպառազինության և ռազմական տեխնիկայի նորագույն նմուշները: Անկեղծ լինելու պարագայում դուք կարող եք հաստատել, որ դրանք լուրջ ձեռքբերումներ են, և սրա հետ չի կարելի հաշվի չնստել»:

  • Կիսվել: