շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Անհրաժեշտ պահին դուք պիտի առաջնորդեք ձեզ վստահված անձնակազմին. Սուրեն Պապիկյանը՝ ռազմական ակադեմիայի շրջանավարտներին

Անհրաժեշտ պահին դուք պիտի առաջնորդեք ձեզ վստահված անձնակազմին. Սուրեն Պապիկյանը՝ ռազմական ակադեմիայի շրջանավարտներին

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ելույթ է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի շրջանավարտների ավարտական միջոցառման ժամանակ։

«Շնորհավորում եմ բոլորիս այս հիշարժան օրվա կապակցությամբ: Սա այն օրն է, երբ հերթական փաղանգը՝ սպայական փաղանգը, մուտք է գործում ՀՀ ԶՈՒ:

Դուք այսօր ստացել եք առաջին սպայական պատվաբեր կոչումը, ինչը, ըստ իս, ամենաբարձր ու առաքինի կոչումն է մերօրյա Հայաստանում:

Տարիներ առաջ դուք որոշել եք դառնալ Հայաստանի Հանրապետության բանակի կարևոր մասնիկը: Այսօր արդեն դուք դառնալու եք այդ կարևոր համակարգի հրամկազմի կարևոր օղակ: 

Սերժանտական համակարգի ներդրումից հետո, իհարկե, դասակի հրամանատարի դերակատարումն էապես փոխվելու է, բայց այստեղ չի պակասելու ձեր պատասխանատվությունը: Շատ կարևոր է ձեր գիտելիքները և դրա հիման վրա ստեղծագործական միտքը: Անհրաժեշտ պահին դուք պիտի առաջնորդեք ձեզ վստահված անձնակազմին՝ անսասան պահելով մեր հայրենիքի սուրբ սահմանները»,- մասնավորապես նշել է նախարարը:

Հիշեցնենք՝ այսօր ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում տեղի է ունեցել 2024-2025 ուստարվա շրջանավարտների ավարտական հանդիսավոր միջոցառումը։

Արարողությանը ներկա են եղել Սուրեն Պապիկյանը, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, բարձրաստիճան սպաներ, հյուրեր, ծնողներ։

  • Կիսվել: