երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
Ադրբեջանը նախիջևանյան ուղղությամբ սադրանքի է դիմել․ հայկական կողմում տուժածներ չկան

Ադրբեջանը նախիջևանյան ուղղությամբ սադրանքի է դիմել․ հայկական կողմում տուժածներ չկան

Հուլիսի 30-ին ադրբեջանական զինված ուժերը հերթական անգամ սադրանքի են դիմել հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան ուղղությամբ, հայտնում է ՊՆ-ն։

Մասնավորապես՝ ժամը 11։20-ից մինչև 11։30-ը, ադրբեջանական ստորաբաժանումները, դիպուկահար զենքերից և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։

Պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։ Հայկական կողմից տուժածներ չկան։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: