Ադրբեջանի հռետորաբանությունը փոխվել է, դա փաստ է, որը տեսանելի է նաև սահմանին. Սուրեն Պապիկյան
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չի մեկնաբանում Ադրբեջանի նախագահի Իլհամ Ալիևի այսօրվա հայտարարությունները։
«Սովորություն չունեմ մեկնաբանելու այն, ինչը չեմ լսել կամ չեմ կարդացել»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Պապիկյանը խոստացավ կարդալ Ալիևի հայտարարություններն ու, ըստ անհրաժեշտության, արձագաքնել։
«Բայց այն, որ Ադրբեջանի հռետորաբանությունն օգոսոտսի 8-ից հետո իջել է, փոխվել է ու դա տեսանելի է նաև սահմանին, փաստ է, ու երբ մենք խոսում են խաղաղության մասին, ամենևին հորինված չէ, իրականություն է»,- նշեց նախարարը։


