շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
21 անհետ կորած զինծառայողների ընտանիքները ևս 2 ամիս կստանան 300 հազարական դրամի աջակցությունը

21 անհետ կորած զինծառայողների ընտանիքները ևս 2 ամիս կստանան 300 հազարական դրամի աջակցությունը

Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 18–ի նիստում որոշում կայացրեց, որով 44–օրյա պատերազմում անհետ կորած 21 զինծառայողների ընտանիքներ ևս 2 ամիս կստանան 300–հազարական դրամ աջակցությունը։

Հիշեցնենք, որ ըստ գործող կարգավորումների, զինծառայողների ընտանիքների աջակցության տրամադրումը դադարեցվել է 2025 թ. օգոստոսի 1-ից:

Այժմ որոշվել է, որ այն կհատկացվի նաև օգոստոս և սեպտեմբեր ամիսների համար։

Այս միջոցառման ֆինանսավորման համար կպահանջվի լրացուցիչ 12,600.0 հազար դրամ:

Նախագծով առաջարկվում է այն հատկացնել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը  հատկացված «Երեխայի ծննդյան միանվագ նպաստ» միջոցառման միջոցներից։

  • Կիսվել: