շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Գլխավոր գիտաշխատողի աշխատավարձն ավելացել է 300 %-ով․ Փաշինյանը թվեր ներկայացրեց

Գլխավոր գիտաշխատողի աշխատավարձն ավելացել է 300 %-ով․ Փաշինյանը թվեր ներկայացրեց

Այս որոշումը այն մասին է, որ 2021 թվականին մեր ընդունած որոշումը և բարեփոխումների փաթեթը կատարյալ չի եղել: Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով գհիտաշխատողներին տարակարգի տրամադրման կարգի փոփոխություններին:

«Ասում եմ՝ կատարյալ չի եղել, վերադառնալու համար այն թեմային, թե ինչու մենք բարեփոխումների փաթեթները չենք հասցնում կատարելության մակարդակի, որից հետո նոր սկսում դրանց իմպլիմենտացիոն գործընթացը։

Եթե մենք շարունակեինք աշխատել, ենթադրում եմ էլի մի քանի տարի դեռ կշարունակեինք աշխատել կատարելության հասնելու համար: Բայց ես շարունակում եմ մնալ իմ այն կարծիքին, որ մինչև որևէ բարեփոխում կյանքի հետ չի հանդիպում, ինքը չի արտահայտվում։ Բարեփոխմանը կյանք տալիս է ինքը կյանքը»,-ասաց Փաշինյանը եւ թվարկեց, թե ինչ են ստացել այդ ոչ կատարյալ որոշման արդյունքում.

 

«Գիտաշխատողների աշխատավարձեր. Լաբորանտ-ճարտարագետ, այդ բարեփոխումից առաջ աշխատավարձը եղել է 67 300 դրամ, 2025 թվականի հունվարի մեկից այսպես փուլ-փուլ աճելով դարձել է 138 300 դրամ, աճը 105% այսինքն աշխատավարձը կրկնապատկվել է:

 

Ավագ լաբարանտ-ավագ ճարտարագետ, 76,000 դրամից դարձել է 179,000 դրամ, աճը 135%: Կրտսեր գիտաշխատող 2021 թվականի դրությամբ աշխատավարձը եղել է 85,800 դրամ, 2025 թվականի, այսօր աշխատավարձը 210,000 դրամ է, աճը 145 տոկոս։

Գիտաշխատող, 2021 թվականին աշխատավարձը եղել է 90,400 դրամ, 2000 այս օր 276,000 դրամ, աճը 205%։

Ավագ գիտաշխատող, 99,000 դրամից հասել է 343,000 դրամի, աճը 246%:

Առաջատար գիտաշխատող, 114 300 դրամից հասել է 443 800 դրամ, աճը 288%, Գլխավոր գիտաշխատող՝ 138 100 դրամից հասել է 552 900 դրամի, աճը 300%:

Գիտական խմբի ղեկավար. Աշխատավարձը 129 100 դրամից հասել է 410 000 դրամի, աճը 217%:

Գիտական ստորաբաժանման ղեկավարի աշխատավարձը եղել է 141 400 դրամ, այսօր 447 200 դրամ, աճը 238%»:

Նիկոլ Փաշինյանը նաեւ հայտարարեց, որ ամենաշատը բարձրացել է գլխաբվոր գիտաշխատողի աշխատավարձը՝ 300 տոկոսով:

Նա նկատեց, որ նախորդ տարի մենք գիտական վարկանշավորված ամսագրերում պատմական ռեկորդ ենք ունեցել. «2021 թվի ատեստավորման պրոցեսում մենք այդքան էլ խիստ շեմեր չենք դրել: Հաջորդ փուլում, որը 2026 թվականին է լինելու, մի քիչ ավելի լավ, ավելի որակյալ ատեստավորում կանենք, ինչի արդյունքում եկամուտների, աշխատավարձերի աճի ձևով կշարունակենք»:

  • Կիսվել: