շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Հայաստանի 3 ներկայացուցիչ մարմնամարզության աշխարհի գավաթի 6-րդ փուլի եզրափակչում է

Հայաստանի 3 ներկայացուցիչ մարմնամարզության աշխարհի գավաթի 6-րդ փուլի եզրափակչում է

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանի 3 ներկայացուցիչ՝ Համլետ Մանուկյանը, Արթուր Ավետիսյանը և Վահագն Դավթյանը, հաղթահարել է որակավորման փուլն ու դուրս եկել եզրափակիչ, գրում է armsport.am-ը:

Մանուկյանը նժույգ թափեր վարժության որակավորման փուլում հավաքել է 14,400 միավոր և 3-րդ տեղով դուրս եկել եզրափակիչ։

Արթուր Ավետիսյանն օղակների վարժության եզրափակիչ է դուրս եկել առաջին տեղով՝ հավաքելով 14,466 միավորով։ Վահագն Դավթյանը նույն վարժության որակավորման փուլում 14,200 միավոր է վաստակել և երկրորդ տեղով դուրս եկել եզրափակիչ։

Վաղը՝ ապրիլի 26-ին, հենացատկի վարժության որակավորման փուլում հանդես կգա Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը։

 

  • Կիսվել: