շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Երևանն ու Նիցցան քննարկել են գործակցության նոր ուղղություններ

Երևանն ու Նիցցան քննարկել են գործակցության նոր ուղղություններ

Երևանի քաղաքապետի տեղակալ Սարգիս Մադաթյանը հյուրընկալել է Նիցցայի քաղաքապետի ներկայացուցիչ, խորհրդական Պիեռ Ֆիորիին և Սոս Հայաստան Կոտ դ’Ազուր կազմակերպության ներկայացուցիչներին: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։

«Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Երևանի և Նիցցայի միջև կնքված «Առողջապահության ոլորտում միջազգային համագործակցության շրջանակային» համաձայնագրի շրջանակում իրականացված ծրագրերին ու նախանշել հետագա անելիքները: Որպես գործակցության նոր ուղղություններ կարևորվել են թափոնների կառավարման ու կանաչապատման ոլորտները: Երևանի քաղաքապետի տեղակալ Սարգիս Մադաթյանը համոզմունք է հայտնել, որ կյանքի կոչվող համատեղ ծրագրերը նոր թափ կհաղորդեն երկու քաղաքների տասնամյակների գործակցությանը»,- ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: