շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Շղթայական ավտովթար Երևանում․ բախվել են «Genesis»-ը, «Lixiang»-ը, «Toyota Camry»-ն և «Nissan Tiida»-ն․ կան վիրավորներ

Շղթայական ավտովթար Երևանում․ բախվել են «Genesis»-ը, «Lixiang»-ը, «Toyota Camry»-ն և «Nissan Tiida»-ն․ կան վիրավորներ

Այսօր՝ ապրիլի 25-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։40-ի սահմաններում Կոմիտասի պողոտա-Վաղարշյան փողոցի խաչմերուկում բախվել են «Genesis», «Lixiang», «Toyota Camry» և «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի և վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Նարեկ Բաղդասարյանը և Լև Զաքարյանը։

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի պաշտոնակատար Արթուր Ադամյանի, բաժնի պետի տեղակալն Գրիգոր Ավետիսյանի և ավագ քննիչ Գեղամ Ծառուկյանի գլխավորությամբ:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

  • Կիսվել: