ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ապրիլի 29-ին Ուկրաինայի հարցով նիստ կանցկացնի
Ապրիլի 29-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն Ուկրաինայի հարցով նիստ կանցկացնի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Համաշխարհային կազմակերպությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցչությունը։
Հանդիպումը նախատեսված է Նյու Յորքի ժամանակով ժամը 16:00-ին։ Այն տեղի կունենա արևմտյան երկրների խնդրանքով։