Ինֆոգրաֆիկա՝ Ղարաբաղում խաղաղապահ օպերացիայի իրականացման տարածքում իրավիճակի վերաբերյալ
Ռուսաստանի Դաշնության ՊՆ-ն ինֆոգրաֆիկա է հրապարակել Ղարաբաղում խաղաղապահ օպերացիայի իրականացման տարածքում իրավիճակի վերաբերյալ: Ինֆոգրաֆիկան հրապարակվել է նոյեմբերի 14-ի ժամը 11:30-ի դրությամբ:
Նշենք, որ, ըստ ՌԴ ՊՆ-ի՝ նոյեմբերի 11-ին հրապարակած քարտեզների, Ղարաբաղում ռուս խաղաղապահները կտեղակայվեն «Հարավ» եւ «Հյուսիս» պատասխանատվության գոտիներում:
Առաջինը ներառում է Ստեփանակերտ, Աղդամ եւ Լաչին բնակավայրերին հարող տարածքները, երկրորդը` Տերտերի եւ Աղդամի շրջանների հյուսիսային հատվածները, Մարդակերտ բնակավայրը: