Յուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից
Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը լքում է ներկայիս պաշտոնը:
«Իմ առաջնահերթությունը միշտ եղել է թիմի հաջողությունը: Նման դառը հիասթափությունից հետո նրանք արժանի են նորից սկսելու հնարավորության: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ մարզչական շտաբին, աջակցության թիմին և ֆեդերացիայում բոլոր նրանց, ովքեր աջակցել են մեզ, հատկապես այն խաղացողներին, որոնց հետ ինձ բախտ է վիճակվել աշխատել: Հատուկ շնորհակալություն նաև երկրպագուներին: Ես իսկապես ցավում եմ, որ մենք հիասթափեցրինք ձեզ և չկարողացանք ձեզ ավելի հիշարժան ֆուտբոլային երեկոներ նվիրել այս աշխարհի առաջնությունում: Դուք ավելիին էիք արժանի»,-Նագելսմանի խոսքը մեջբերում է գերմանական ֆուտբոլային միությունը (DFB):
Աշխարհի 2026 թվականի առաջնության 1/32 եզրափակչում Գերմանիայի հավաքականը պարտվեց Պարագվային (1:1, 3: 4՝ 11մ):
Ավելի վաղ ԶԼՄ-ներում լուրեր կային, որ Դորտմունդի «Բորուսիա»-ի և անգլիական «Լիվերպուլ»-ի նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հետաքրքրված է Գերմանիայի հավաքականը գլխավորելու հեռանկարով: Մարզչական գործունեությունից դադար վերցրած Կլոպը դեմ չէր լինի վերադառնալ աշխատանքի, եթե գերմանական ֆուտբոլային միությունը հրավիրեր նրան:



