Ծանրորդ Արա Աղայանը զրո ստացավ աշխարհի առաջնությունում
Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամները շարունակում են ելույթներն աշխարհի առաջնությունում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում ընթացող աշխարհի առաջնությունում պայքարի մեջ մտան 102 կգ քաշային ծանրորդները:
Հայաստանի հավաքականի անդամ Արա Աղայանը պոկում վարժությունում երկու հաջող մոտեցում ունեցավ` բարձրացնելով 165, 170 կգ: Հրում վարժությունում հայ ծանրորդը երեք մոտեցմամբ չբարձրացրեց 205 կգ: Աղայանը զրո ստացավ:
Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականը դեռևս ոչ մի մեդալ չի նվաճել: