հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Ծանրորդ Մերի Միսակյանն աշխարհի առաջնությունում 6-րդն է

Ծանրորդ Մերի Միսակյանն աշխարհի առաջնությունում 6-րդն է

Հայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանու անդամները շարունակում են ելույթները երիտասարդների աշխարհի առաջնությունում: 
 
Եգիպտոսում ընթացող առաջնության կանանց 69 կգ քաշային կարգում Հայաստանի հավաքականի անդամ Մերի Միսակյանը պոկեց 90 կգ ու 94 կգ: Հրում վարժությունում նա գլխավերևում պահեց 110 կգ ու 115 կգ:
 
Երկամարտի 209 կգ արդյունքով Միսակյանն աշխարհի առաջնությունում 6-րդն է: Այս մասին տեղեկացնում են Ծանրամարտի ֆեդերացիայից:
 

  • Կիսվել: