Ծանրամարտի ԵԱ․ Էմմա Պողոսյանն ու Մարգարիտա Առաքելյանը ավարտեցին ելույթները
Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր՝ ապրիլի 19-ին, կանանց 81 կգ քաշայինների պայքարում մրցահարթակ դուրս եկան երիտասարդների աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Էմմա Պողոսյանը և պատանիների Եվրոպայի չեմպիոն Մարգարիտա Առաքելյանը:
Հայաստանի ընտրանու ներկայացուցիչ Էմմա Պողոսյանը պոկում վարժությունում բարձրացրեց 100 կգ: Հրումում Էմման բարձրացրեց միայն 130 կգ: Երկամարտի 230 կգ արդյունքով Պողոսյանը զբաղեցրեց 5-րդ տեղը Եվրոպայի առաջնությունում:
Կանանց 81 կգ քաշայինների խայքարում մեր մյուս ներկայացուցիչ՝ Մարգարիտա Առաքելյանը պոկում վարժության ժամանակ գլխավերևում պահեց 91 կգ և 95 կգ: Հրումում նա բարձրացրեց 116 կգ: Երկամարտի 211 կգ արդյունքով Մարգարիտա Առաքելյանը Եվրոպայում 10-րդն է: