Տոկիոյում օլիմպիական խաղերի պատվին կանգնեցված հուշարձանը ներկվել է կապույտ գույնով
Տոկիոյի Կոմազավայի օլիմպիական այգում՝ 1964 թ. խաղերի պատվին կանգնեցված հուշարձանը ներկել են կապույտ գույնով։ Այդկերպ հարգանքի տուրք է մատուցվել կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարող առողջապահության համաշխարհային ներկայացուցիչներին: Ասյ մասին գրում է ՀԱՕԿ-ը։
Ակցիայի կազմակերպիչների խոսքով՝ կապույտ գույնը խորհրդանշում է մոլորակը և համերաշխությունը։
1964-ի ամառային օլիմպիական խաղերի շրջանակներում, Կոմազավայի պուրակում կառուցված մարզահամալիրում անցկացվել են ֆուտբոլի մրցաշարի նախնական հանդիպումները, ինչպես նաև խաղարկվել են ըմբշամարտի, մականախաղի և վոլեյբոլի մրցումների մեդալները:
Տարածքում կա նաև 12 հարկանի կառույց, որն ամեն երեկո, մինչև մայիսի 6 –ը կլուսավորվի կապույտով, քանի դեռ բժիշկները պայքարում են կորոնավիրուսի դեմ:
Տոկիոյի իշխանությունները որոշել են նման տեսք տալ նաև քաղաքի մեկ այլ խորհրդանիշ ` Skytree հեռուստաաշտարակին: