ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Սպերցյանի գոլն օգնում է Կրասնոդարին հաղթել Ախմատին

Սպերցյանի գոլն օգնում է Կրասնոդարին հաղթել Ախմատին

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 25-րդ տուրում «Կրասնոդարը» սեփական հարկի տակ 3։1 հաշվով պարտության մատնեց Գրոզնիի «Ախմատին»։

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն անցկացրեց ամբողջական հանդիպումը՝ դառնալով գոլի հեղինակ։

Այս հաղթանակից հետո «Կրասնոդարը» վաստակած միավորների քանակը հասցրեց 55-ի և ամրապնդվեց առաջին հորիզոնականում՝ 5 միավորով գերազանցելով երկրորդ տեղում ընթացող «Զենիթին»։

 

  • Կիսվել: