ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Շրջանառության մեջ է դրվել նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված Օլիմպիական խաղերին

Շրջանառության մեջ է դրվել նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված Օլիմպիական խաղերին

Այսօր շրջանառության մեջ է դրվում մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Սպորտ. 33-րդ ամառային օլիմպիական խաղեր «Փարիզ-2024»» թեմային:

800 ՀՀ դրամ անվանական արժեքով գեղաթերթիկի նամականիշի վրա պատկերված է վազող մարզիկ՝ օլիմպիական ջահը ձեռքին: Նամականիշի վրա նաև պատկերված են օլիմպիական օղակները և «ՓԱՐԻԶ 2024» գրառումը՝ անգլերեն լեզվով:

Գեղաթերթիկի ձախ հատվածում պատկերված է հին հունական ամֆորա՝ վազող մարզիկներով, իսկ աջ հատվածում՝ Էյֆելյան աշտարակը, Փարիզի Աստվածամոր տաճարը և Փարիզի Հաղթանակի կամարը:

Գեղաթերթիկի վրա նաև պատկերված է «XXXIII ԱՄԱՌԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐ» գրառումը՝հայերեն և անգլերեն լեզուներով:

Թողարկման օրը` 11 հոկտեմբերի 2024թ.
Դիզայնը՝ Դավիթ Դովլաթյանի:

  • Կիսվել: