չորեքշաբթի, օգոստոս 12
12 / 8 / 2026
Ռոնալդուն արձագանքել է Մեսսիի հուզիչ գրառմանը. պորտուգալացին մեկնաբանություն է թողել

Ռոնալդուն արձագանքել է Մեսսիի հուզիչ գրառմանը. պորտուգալացին մեկնաբանություն է թողել

Պորտուգալիայի ազգային հավաքականի աստղային հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն անմասն չի մնացել և իր զորակցությունն է հայտնել Լիոնել Մեսսիին՝ վերջինիս հոր՝ Խորխե Մեսսիի մահվան կապակցությամբ, գրում է armsport.am-ը:

Արգենտինացու ինստագրամյան հուզիչ հրապարակման մեկնաբանությունների բաժնում, որում Մեսսին կիսվել էր հոր կորստի ծանր ցավով, Ռոնալդուն իսպաներենով ջերմ մեկնաբանություն է թողել՝ աջակցելով իր երկարամյա մրցակցին.

«Ամուր գրկում եմ քեզ և հարազատներիդ այս ծանր պահին, Լե՛ո։ Շատ ուժ եմ մաղթում»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Ինտեր Մայամիի» հարձակվողն ընդարձակ և անկեղծ նամակ էր հրապարակել՝ նվիրված 68 տարեկանում կյանքից հեռացած հորը, որտեղ նաև մեծ կասկած էր հայտնել իր ֆուտբոլային կարիերայի հետագա շարունակության վերաբերյալ։

  • Կիսվել: