շաբաթ, սեպտեմբեր 26
26 / 9 / 2026
Բաքվում հանդիպել են Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետները

Բաքվում հանդիպել են Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետները

Բաքվում հանդիպել են Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը և Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը։ 

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Ադրբեջանի նախարարների կաբինետից հայտնել են, որ կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները։

Անդրադարձ է կատարվել առևտրատնտեսական համագործակցությանը, այդ թվում՝ արդյունաբերության, էներգետիկայի, տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտներում։

 

  • Կիսվել: