Ռոբերտ Աբիսողոմոնյանը ելույթ է ունեցել Միջին եկամուտ ունեցող երկրների համախոհների խմբի նախարարական հանդիպմանը
Սեպտեմբերի 25-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակներում, ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթ է ունեցել Միջին եկամուտ ունեցող երկրների համախոհների խմբի նախարարական հանդիպմանը։
ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է Միջին եկամուտ ունեցող երկրների համախոհների խմբի շրջանակներում ձևավորված գործընկերությունը՝ որպես այդ երկրների առանձնահատուկ մարտահրավերներն ու կարիքները համատեղ առաջմղելու հարթակ։
ԱԳՄԱ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը կարևորել է ՄԱԿ-ի համակարգի հետ համագործակցության շրջանակներում միջին եկամուտ ունեցող երկրների առանձնահատուկ մարտահրավերների հասցեագրումը՝ հատուկ ուշադրություն դարձնելով ազգային կարողությունների զարգացմանը և ենթակառուցվածքների զարգացմանը։
Նախարարի տեղակալը նշել է, որ խմբի շրջանակներում մշակվող Ռազմավարական գործողությունների ծրագիրը, որը պետք է կենտրոնանա առկա հանձնառությունների, մասնավորապես՝ Կայուն զարգացման 2030 օրակարգի, Ադիս Աբեբայի գործողությունների օրակարգի, Սևիլիայի հանձնառության, ինչպես նաև կլիմայի և կենսաբազմազանության շրջանակների իրականացմանն աջակցելու վրա, կարող է արդյունավետ հարթակ հանդիսանալ ազգային մակարդակում լավագույն փորձի փոխանակման, ինչպես նաև դրանք կարիքահեն կարողությունների զարգացման գործիքների վերածելու համար։



