«Ռեալի» նախագահը խոստացել է Ռոնալդուի մակարդակի տրանսֆեր
Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը խոստացել է վերընտրվելու դեպքում կատարել Կրիշտիանու Ռոնալդուի մակարդակի տրանսֆեր այս ամիս։ Արքայական ակումբն արել է 150 միլիոն եվրոյի առաջարկ, ինչը ռեկորդային է ակումբի համար։
«Օլիսեն հրաշալի ֆուտբոլիստ է, բայց խոսքը նրա մասին չէ։ Հոլանդը կամ Դոկուն չեն։ Նա Պրեմիեր լիգայից չէ։ Այդ ֆուտբոլիստը սուպերաստղ է։ Մարդիկ չեն հավատա, թե ում մասին եմ։ Ֆինանսական տեսանկյունից Ռոնալդուի մակարդակի տրանսֆեր կլինի։ Նա երիտասարդ ֆուտբոլիստ է»,- Պերեսի խոսքը մեջբերում է Madrid Xtra-ն։
2009 թվականին «Ռեալը» Ռոնալդուի համար «Մանչեսթեր Յունայթեդին» վճարել էր 94 միլիոն եվրո։


