Նեյմարը չի կորցրել դիպուկությունը․ բրազիլացին փայլուն գոլ է խփել մարզման ժամանակ (տեսանյութ)
Բրազիլացի հարձակվող Նեյմարը երկար դադարից հետո վերադարձել է «Սանտոս» և կրկին ցուցադրում է իր հմտությունները, գրում է armsport.am-ը:
Թիմի վերջին մարզման ընթացքում նա անհավանական հարվածով գրավել է դարպասը՝ անկյունից, որտեղից գոլ խփելն անհնար էր թվում։ Գոլից հետո Նեյմարը պարզապես ժպտացել ու ասել է. «Հեշտ էր»։
Նեյմարը վերադարձել է «Սանտոս» 2025-ի հունվարի վերջին և արդեն հասցրել է նշել նորամուտը Պաուլիստայի առաջնությունում՝ «Բոտաֆոգուի» դեմ խաղում, որն ավարտվել է 1:1 հաշվով։ Յոթ տուրից հետո «Սանտոսը» զբաղեցնում է 8-րդ տեղը Արևմտյան կոնֆերենցիայում։