ԱՄՆ-ն ձգձգում է Ուկրաինայի համար վճարված Patriot հրթիռների մատակարարումը
ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը դեռ չի հաստատել Ուկրաինային Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի խոշոր խմբաքանակի հրթիռներ փոխանցելու որոշումը։ Այս մասին հայտնում է Kyiv Independent-ը՝ հղում անելով ուկրաինացի պաշտոնյաներին և զինվորականներին։
Պարբերականի տվյալներով՝ Ուկրաինայի դաշնակիցներն արդեն վճարել են հրթիռների համար, սակայն Հեգսեթը դեռ չի ստորագրում համապատասխան պայմանագրերը։
Կիևում կասկածում են, որ Վաշինգտոնը միտումնավոր ձգձգում է մատակարարումները՝ Ուկրաինայի վրա ճնշում գործադրելու նպատակով։



