երեքշաբթի, հոկտեմբեր 20
20 / 10 / 2026
ԱԺ-ում կքննարկեն ԹՐԻՓՓ նախագիծը

ԱԺ-ում կքննարկեն ԹՐԻՓՓ նախագիծը

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիտում հոկտեմբերի 21-ին կքննարկվի «Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին» նախագիծը։

Հիմնական զեկուցողն է լինելու  արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը։ Հանձնաժողովում քննարկելուց հետո նախագիծը կընդգրկվի հոկտեմբերի 27-ին մեկնարկելիք հերթական քառօրյայի օրակարագում։ 

  • Կիսվել: