ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Լիվերպուլը նոր գլխավոր մարզիչ ունի

Լիվերպուլը նոր գլխավոր մարզիչ ունի

«Լիվերպուլը» Անդոնի Իրաոլային նշանակել է գլխավոր մարզիչ։ 43-ամյա բասկը փոխարինել է Արնե Սլոտին և պայմանագիր է կնքել «Կարմիրների» հետ։ Գործարքի մանրամասները չեն հրապարակվել, գրում է armsport.am-ը:

Անդոնին մարզել է «Բորնմութը» 2023 թվականից։ Նրա ղեկավարությամբ ակումբը Պրեմիեր լիգայում զբաղեցրել է 12-րդ, 9-րդ և 6-րդ տեղերը։ Նա նաև մարզել է կիպրոսյան ԱԷԿ-ը և իսպանական «Միրանդեսը» ու «Ռայո Վալեկանոն»։

Որպես ֆուտբոլիստ՝ Իրաոլան գրեթե ամբողջ կարիերան անցկացրել է «Ատլետիկ Բիլբաոյի» կազմում (2003-2015), ինչպես նաև հանդես է եկել «Նյու Յորք Սիթի» ակումբում։

«Լիվերպուլը» 2025/26 մրցաշրջանն ավարտել է առանց տիտղոսի։

  • Կիսվել: