հինգշաբթի, նոյեմբեր 5
5 / 11 / 2026
Չեմ պատրաստվում համակերպվել այդ իրադրության հետ. Փաշինյանը՝ բանակում արձանագրվող մահվան դեպքերի մասին

Չեմ պատրաստվում համակերպվել այդ իրադրության հետ. Փաշինյանը՝ բանակում արձանագրվող մահվան դեպքերի մասին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի պատրաստվում համակերպվել խաղաղ պայմաններում զինծառայողների զոհվելու հետ։ Այս մասին նա հայտարարել է նոյեմբերի 5-ին ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով հաճախակի դարձած միջադեպերի և վերջին դեպքի վերաբերյալ ՔԿ ղեկավարի բացատրությունների մասին հարցին։ Հիշեցնենք, որ Արթուր Պողոսյանը որպես վարկած առաջ էր քաշել զոհվածի՝ աղանդի անդամ լինելու հանգամանքը։

Փաշինյանը հայտարարել է, որ «աշխատանքային խումբն աշխատում է»։ «Բայց պարզ է, որ մենք չենք կարող պարզապես հետևել և տեղի ունեցողին վերաբերվել որպես սովորական երևույթի։ Բացատրություններ կան, բայց դրանք բավարար չեն։ Իմ ուղերձը հստակ է՝ չեմ պատրաստվում համակերպվել տեղի ունեցողի հետ»։

  • Կիսվել: