հինգշաբթի, նոյեմբեր 5
5 / 11 / 2026
Պետք չի լինել այնտեղ, որտեղ ո՛չ դու ցանկություն ունես լինելու, ո՛չ մյուսները. Միրզոյանը՝ ՀԱՊԿ-ի մասին

Պետք չի լինել այնտեղ, որտեղ ո՛չ դու ցանկություն ունես լինելու, ո՛չ մյուսները. Միրզոյանը՝ ՀԱՊԿ-ի մասին

Որքանով հիշում եմ ՀԱՊԿ կանոնադրությունը, էնտեղ անդամին հեռացնելու մեխանիզմ չկա, բայց նաև խնդիր չենք տեսնում։ Պետք չի լինել այնտեղ, որտեղ ո՛չ դու ցանկություն ունես [լինելու], ո՛չ մյուսները։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններին՝ ասաց ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը։

Նախարարը հիշեցրեց՝ Հայաստանն իր մասնակցությունն այդ կառույցի աշխատանքներին վաղուց սառեցրել է։

«Ընդ որում՝ մենք ընդգծել ենք՝ սառեցրել ենք և չենք խոչընդոտում աշխատանքներին, այսինքն՝ գիտեք՝ այնտեղ կոնսենսուսով են որոշումների իրավունքները, վետոյի իրավունք կա։ Մենք երբեք չենք խոչընդոտել աշխատանքները շարունակելուն, բայց նաև ասել ենք՝ մեր անդամակցությունը սառեցնում ենք, վերադառնալու հնարավորություն չենք տեսնում»,- ասաց նախարարը։

Միրզոյանը հռետորական հարց ուղղեց ներկաներին՝ այսքան տարի մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ին կասեցված է, ի՞նչ է փոխվել նրանց կյանքում։

  • Կիսվել: