ուրբաթ, նոյեմբեր 27
27 / 11 / 2026
Լևոն Արոնյանը գլխավորում է London Chess Classic 2026 միջազգային մրցաշարի մրցաշարային աղյուսակը

Լևոն Արոնյանը գլխավորում է London Chess Classic 2026 միջազգային մրցաշարի մրցաշարային աղյուսակը

Լևոն Արոնյանը 2 տուրից հետո 1.5 միավորով գլխավորում է 16-րդ XTX Markets London Chess Classic 2026 միջազգային մրցաշարի մրցաշարային աղյուսակը՝ կիսելով առաջին հորիզոնականը Նոդիրբեկ Աբդուսատորովի, Էնդի Վուդվորդի և Գավեյն Ջոնսի հետ։ 

Արոնյանի արդյունքները (2 տուրից հետո)՝

  • 1-ին տուր (նոյեմբերի 25). Սպիտակ խաղաքարերով ոչ-ոքի է խաղացել անգլիացի գրոսմայստեր Լյուկ Մաքշեյնի հետ (½–½)։
  • 2-րդ տուր (նոյեմբերի 26). Սև խաղաքարերով հաղթանակ է տարել բրիտանացի գրոսմայստեր Շրեյաս Ռոյալի նկատմամբ (0–1)։ 

Այսօր՝ նոյեմբերի 27-ին, 3-րդ տուրում Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով կմրցի անգլիացի փորձառու գրոսմայստեր Մայքլ Ադամսի հետ։ Պարտիաները մեկնարկում են Լոնդոնի ժամանակով 16:00-ին (Երևանի ժամանակով՝ 20:00-ին)։ 

  • Կիսվել: