ուրբաթ, նոյեմբեր 27
27 / 11 / 2026
Դատավոր Սարգիս Պետրոսյանը Ռոբերտ Քոչարյանին գործի նյութերն էլեկտրոնային տարբերակով փոխանցելու խոչընդոտներ չի տեսնում

Դատավոր Սարգիս Պետրոսյանը Ռոբերտ Քոչարյանին գործի նյութերն էլեկտրոնային տարբերակով փոխանցելու խոչընդոտներ չի տեսնում

Դատավոր Սարգիս Պետրոսյանը խոչընդոտներ չի տեսնում Ռոբերտ Քոչարյանին գործի նյութերն էլեկտրոնային տարբերակով փոխանցելու համար։

Նոյեմբերի 27-ի նիստում փաստաբան Արամ Օրբելյանը կրկին բարձրացրեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին գործի նյութերն էլեկտրոնային տարբերակով՝ համացանցից ամբողջությամբ անջատված համակարգչով փոխանցելու հնարավորության հարցը։ Հենց այդպես էր նախկին նախագահն աշխատում գործի նյութերի հետ դատավոր Դանիբեկյանի նախագահությամբ ընթացող դատավարության ժամանակ։ Բանն այն է, որ գործի շուրջ 120 հատորները պարզապես չեն տեղավորվում խցում։ Փաստաբանն այս հարցը բարձրացրել էր նախորդ նիստում, և դատախազ Հովհաննիսյանը խոստացել էր պարզաբանել այն։ Այսօր դատախազը հայտնեց, որ չի մոռացել, բայց պատասխան դեռ չկա։

Փաստաբանն ընդգծեց, որ անհրաժեշտ է, որ Ռոբերտ Քոչարյանը նախապատրաստվի, իսկ դրա համար գործի նյութերը պետք է ձեռքի տակ լինեն։

Դատավոր Սարգիս Պետրոսյանը հայտարարեց, որ դատարանը թույլատրում է փոխանցել նյութերը։ Նրա խոսքով՝ դատարանի համար ցանկացած եղանակ ընդունելի է։ «Կարող եք հղում անել նիստի արձանագրությանը։ Մնացածը մյուս գործով քննչական մարմնի իրավասության տիրույթում է», - նշեց Պետրոսյանը։

  • Կիսվել: