շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Լապորտան երկու պայման է նշել Նեյմարի Բարսելոնա վերադառնալու համար

Լապորտան երկու պայման է նշել Նեյմարի Բարսելոնա վերադառնալու համար

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան չի բացառել, որ բրազիլացի հարձակվող Նեյմարը կարող է վերադառնալ կատալոնական ակումբ։ Այս մասին հայտնում է լրագրող Ժոան Ֆոնտեսը, տեղեկացնում է armsport.am-ը:

Աղբյուրի համաձայն՝ Լապորտան բրազիլացուն հասկացրել է, որ նա կկարողանա վերադառնալ «Բարսելոնա», եթե հասանելի դառնա որպես ազատ գործակալ: Բացի դա առաջիկա ամիսների 33-ամյա խաղացողը պետք է տպավորի «Սանտոսի» կազմում՝ կրկին ապացուցելու համար իր բարձր կարգը։

Հիշեցնենք, որ հարձակվողը «կապտանռնագույնների» կազմում հանդես է եկել 2013-ից 2017 թվականներին, անցկացրած 186 խաղերում՝ դառնալով 105 գոլի և 76 գոլային փոխանցման հեղինակ։

  • Կիսվել: