Ջերմուկում կայանալիք շախմատի հուշամրցաշարին կմասնակցեն 10 գրոսմայստերներ աշխարհի տարբեր երկրներից
Մայիսի 28-ից հունիսի 6-ը Ջերմուկ քաղաքում Հայաստանի շախմատի ակադեմիայի կողմից կանցկացվի Ստեփան Ավագյանի ամենամյա հուշամրցաշարը, որին կմասնակցեն 10 գրոսմայստերներ աշխարհի տարբեր երկրներից:
Հայաստանի շախմատի ակադեմիան հրապարակել է մրցաշարի մասնակիցների ցանկը․
Ռամեշբաբու Պրագնանանդհա՝ 2758
Արավինդ Չիտհամբարամ՝ 2749
Սամուել Սևյան՝ 2694
Նոդիրբեկ Յակուբբոև՝ 2665
Բենիամին Գլեդուրա՝ 2663
Յոնաս Բուլ Բյերե՝ 2641
Ռոբերտ Հովհաննիսյան՝ 2635
Դմիտրի Կոլլարս՝ 2625
Քսյու Քսյանգու՝ 2623
Արամ Հակոբյան՝ 2620: