ուրբաթ, նոյեմբեր 6
6 / 11 / 2026
Հոնկոնգ․ Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաեւան պարտվել է մեկնարկում

Հոնկոնգ․ Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաեւան պարտվել է մեկնարկում

Հայաստանի ներկայացուցիչ, աշխարհի 82-րդ ռակետ Ալինա Չարաեւան պարտություն է կրել Հոնկոնգում անցկացվող թենիսի կանանց WTA-250 մրցաշարի մեկնարկում։

Նրա մրցակիցն առաջին շրջանում եղել է աշխարհի 81-րդ ռակետ, խորվաթ Անտոնիա Ռուժիչը, որն առավելության է հասել 7:6 (7:5), 6:4 հաշվով։ Մրցախաղը տեւել է 2 ժամ եւ 12 րոպե։

Հոնկոնգի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 283 հազար դոլար է։

  • Կիսվել: