ուրբաթ, նոյեմբեր 6
6 / 11 / 2026
2027 թ. ՀՀ–ից արտահանման աջակցության գումարը պակասել է. Պապոյանն ասել է, թե ինչու

2027 թ. ՀՀ–ից արտահանման աջակցության գումարը պակասել է. Պապոյանն ասել է, թե ինչու

2027 թ. ՀՀ պետական բյուջեով արտահանման խթանման համար քիչ գումար է նախատեսվել, քանի որ գործող իշխանությունը կարծում է, որ սահմանափակումների խնդրին հաջորդ տարի էլ չեն առնչվի։ Նման համոզմունքը այսօր հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ։
Նա պատասխանեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանի այն դիտարկմանը, թե 2026 թ. բյուջեով արտահանման խթանման պլանը եղել է 2.1 մլրդ դրամ, մինչդեռ 2027 թվականի համար նախատեսվել է մեկ միլիարդ։
 
«Իմ տպավորությամբ՝ պետք է ավելացնեիք գումարը, որպեսզի ԵԱՏՄ հետ խնդրիների պատճառով կարողանայիք դիվերսիֆիկացնել շուկաները»,– նշեց պատգամավորը։
Ի պատասխան Պապոյանն ասաց, որ այս պահի դրությամբ արդեն իսկ 14 մլրդ դոլարից ավելի է ՀՀ կառավարությունը ծախսել, իսկ պատգամավորի նշած թիվն է գրված բյուջեում, քանի որ անցած տարի, երբ պլանավորում էին բյուջեն, չէին նախատեսել, որ արտահանման նման խնդիր կառաջանա ԵԱՏՄ հետ։
 

«Մեր ապրանքների որակի մասին է խոսում այն, որ երբ ՌԴ շուկան փակվեց մեզ համար, շատ արագ Մերձավոր Արևելքի, Կենտրոնական Ասիայի և ԵՄ–ի շուկաներում 1/3 ծավալով հայտնվեց մեր ապրանքը։ Դա շատ լավ է, քանի որ նման տեմպ ու փոփոխություն նույնիսկ մենք չէինք սպասում, որ կունենանք»,– հայտարարեց նախարարը։

Նրա պնդմամբ` հայկական ապրանքների ստանդարտները բարձր են ու ԵԱՏՄ–ում նախանձելի առավելություն ունեն ու, կարելի է ասել, մրցակցությունից դուրս են։
Ըստ այդմ` ՀՀ կառավարությունը որոշեց ամեն ամիս սուբիսադավորել արտահանումը։ Պապոյանի վստահեցմամբ` եթե գումարը բյուջեով դնեին, դա կնշանակեր, որ ապրիորի ընդունում են, որ ամբողջ տարի արտահանման սահմանափակումները հայ տնտեսվարողների նկատմամբ պետք է շարունակվեն։ Նախարարը կարծում է, որ այդ սահմանափակումները օր առաջ պետք է ավարտվեն։

  • Կիսվել: