հինգշաբթի, նոյեմբեր 5
5 / 11 / 2026
ՀՖՖ նախագահը պետք է տիրապետի հայերենին. Փաշինյան

ՀՖՖ նախագահը պետք է տիրապետի հայերենին. Փաշինյան

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը պետք է տիրապետի հայոց լեզվին: Այս մասին կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
 
«Իմ կարծիքով՝ ֆեդերացիայի նախագահը պետք է տիրապետի հայերենին, և կարծում եմ՝ այդպես էլ կլինի»,-հայտարարել է նա:
Մարզիչների վրա, ինչպես հավելել է վարչապետը, այդ պահանջը պարտադիր կարգով տարածել պետք չէ: Եղել են դեպքեր, երբ հավաքականը ղեկավարել են օտարերկրացի մարզիչներ, որոնք չեն իմացել հայերեն, և դրանում վատ բան չկա: Նրա խոսքով՝ պետք է ճկունություն ցուցաբերել, որպեսզի ներգրավվեն հնարավոր լավագույն մասնագետները։
Հիշեցնենք, որ ավելի վաղ մամուլում լուրեր էին շրջանառվում, թե ՀՖՖ նոր նախագահ կարող է դառնալ Դենի Ջորկաեֆը՝ հայկական արմատներով ֆրանսիացի անվանի ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆի եղբայրը: Նախօրեին ֆեդերացիայի արտահերթ նիստում վերացվել էր լեզվական արգելքը ՀՖՖ նախագահի և գործկոմի անդամների համար:
Նախնական տեղեկություններով՝ ֆեդերացիայի նախագահի ընտրությունները պետք է կայանան դեկտեմբերի վերջին:

  • Կիսվել: