ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը պետք է հեռանա. ունենք քայլերի հերթականություն՝ կառուցողականից մինչև կտրուկ գործողություններ. FAF

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը պետք է հեռանա. ունենք քայլերի հերթականություն՝ կառուցողականից մինչև կտրուկ գործողություններ. FAF

First Armenian Front-ը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը պետք է հեռանա:

«Ի պատասխան բազմաթիվ ԶԼՄ-ների՝ հարցազրույցներ տալու առաջարկին, տեղեկացնում ենք, որ երեկ ֆուտբոլի ֆեդերացիայի մոտ հնչած ՀՖՖ նախագահի հրաժարականի պահանջի մասին ցանկացած տեղեկատվություն, ինչպես նաև մեր հետագա քայլերը կհրապարակվեն «Առաջին հայկական Ճակատ»-ի սոցիալական ցանցերի էջերում՝ հայտարարությունների տեսքով:

Կարևոր ենք համարում նշել, որ հարցը վերաբերում է ֆուտբոլային ողջ հանրությանը։

Շնորհակալություն ենք հայտնում բոլոր ֆուտբոլային կառույցներին աջակցության և հարցի վերաբերյալ մտահոգության համար։

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը պետք է հեռանա. ունենք քայլերի հերթականություն՝ կառուցողականից մինչև կտրուկ գործողություններ»,-ասված է հայտարարության մեջ։

Նշենք, որ երեկ՝ Հյուսիսային Մակդոնիայի հետ Հայաստանի խաղից հետո, որն ավարտվել էր 0-2՝ հօգուտ Հս. Մակեդոնիայի, պաշտոնից հեռացվեց  մեր հավաքականի գլխավոր մարզիչ ՍԱլեքսանդր Պետրակովը, իսկ ՖԱՖ-ականները հավաքվեցին ՀՖՖ գրասենյակի մոտ՝ պազաբանումներ ստաանալու համար պահանջելով հանդիպում Մելիքբեկյանի հետ: 

Հանդիպում այդպես էլ չկայացավ, իսկ ՖԱՖ-ականները հայտարարեցին, որ պահանջում են Մելիքբեկյանի հրաժարականը: 

  • Կիսվել: