Ես այնտեղ էի մեր առաջին պաշտոնական գոլի ժամանակ․ ՀՖՖ նախագահի հարցազրույցը
ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը հարցազրույց է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի հետ։ Armsport.am-ը ներկայացնում է լայնածավալ հարցազրույցի հայերեն թարգմանությունը։
«Որպես ցմահ ֆուտբոլի երկրպագու, ապա՝ սպորտային լրագրող, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախագահ Արմեն Մելիքբեկյանը, նախքան 20 տարի առաջ ֆեդերացիային միանալը, լավ գիտի, թե ինչ նշանակություն ունի ֆուտբոլը հայ ժողովրդի համար։
ՀՖՖ-ի նախագահ է 2019 թվականից, իսկ 2025 թվականի սկզբին Մելիքբեկյանը դարձավ առաջին հայը, ով ընտրվեց ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի անդամ։
Այստեղ նա խոսում է այդ պատվի, ինչպես նաև Եվրոպայի ամենաերիտասարդ ազգային ասոցիացիաներից մեկը ղեկավարելու մարտահրավերների մասին՝ ներկայացնելով ՀՖՖ-ի նպատակները հետաքրքիր ապագայի համար։
— Արմեն, կպատմե՞ք ՀՖՖ-ում Ձեր անցած ճանապարհի մասին։
— Ես ֆուտբոլի երկրպագու եմ եղել մանկուց։ Խաղացել եմ երիտասարդական մակարդակով և շատ ժամանակ անցկացրել եմ որպես գնդակ մատուցող մեր նախկին ազգային մարզադաշտում։ Ես ներկա եմ եղել մեր ազգային հավաքականի առաջին խաղերին 1992 թվականին, երբ նոր էինք մեկնարկել, և դեռևս հպարտ եմ, որ որպես գնդակ մատուցող ներկա էի մեր առաջին պաշտոնական գոլի ժամանակ՝ «Եվրո 96»-ի ընտրական փուլում։ Կրկնություններում կարող եք ինձ տեսնել դարպասի հետևում։
19 տարեկանում սկսել եմ աշխատել որպես սպորտային լրագրող ազգային հեռուստատեսությունում։ 2005 թվականին միացել եմ ՀՖՖ-ին որպես գործադիր տնօրենի տեղակալ։ 2009 թվականին հեռացել եմ և աշխատել եմ որպես հետաքննող լրագրող՝ կենտրոնանալով մարդու իրավունքների վրա, ապա 2018 թվականին վերադարձել եմ ՀՖՖ և 2019 թվականին ընտրվել նախագահ։
— Որքա՞ն հպարտ էիք Դուք այս տարվա սկզբին ՈւԵՖԱ-ի Գործադիր կոմիտեի անդամ ընտրվելու համար։
— Ես շատ հպարտ էի, բայց ոչ միայն իմ, այլ նաև հայկական ֆուտբոլի համար։ Դա կարևոր է, քանի որ առաջին անգամն է, որ ազգը ներկայացված է Գործադիր կոմիտեում, և դա ցույց է տալիս, որ մենք լավ ենք աշխատում որպես ազգային ֆեդերացիա։
Մեր ազդեցությունը դանդաղորեն աճում է եվրոպական ֆուտբոլում, ունենք ավելի շատ պատվիրակներ, կոմիտեի անդամներ և մրցավարներ, և դա նշանակում է, որ մենք լավ աշխատանք ենք կատարում։ Սա կարևոր ձեռքբերում է երկրի և ՀՖՖ-ի համար։
Շարունակությունը՝ այստեղ:



