շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են ելույթները Վրաստանի Բաթում քաղաքում

Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են ելույթները Վրաստանի Բաթում քաղաքում

Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են ելույթները Վրաստանի Բաթում քաղաքում ընթացող Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում:

Չորրորդ խաղափուլում կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Պոլինա Կոբակը հաղթանակ տարավ մրցաշարի ամենաբարձր վարկանիշ ունեցող հույն միջազգային վարպետ Ստավրուլա Ցոլակիդուի նկատմամբ և այժմ ունի 3 միավոր:

Հայ շախմատիստուհիներից 3 միավոր ունի նաև գրոսմայստեր Էլինա Դանիելյանը:

Միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը և կանանց գրոսմայստեր Մարիամ Մկրտչյանն ունեն 2.5 միավոր: Կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Աննա Խաչատրյանն ունի 2 միավոր:

  • Կիսվել: