երկուշաբթի, հոկտեմբեր 26
26 / 10 / 2026
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի ներկայացուցիչները շարունակում են ելույթներն աշխարհի առաջնությունում

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի ներկայացուցիչները շարունակում են ելույթներն աշխարհի առաջնությունում

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի ներկայացուցիչները շարունակում են ելույթներն աշխարհի առաջնությունում:

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ընթացող աշխարհի առաջնության հերթական օրը պայքարի մեջ մտան 63 կգ, 67 կգ ու 87 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշները:

67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը մեկնարկային գոտեմարտում հաղթեց Ֆրանսիան ներկայացնող Գագիկ Սնջոյանին` 5:1 հաշվով:


63 կգ քաշային Կարեն Ասլանյանը մրցաշարի առաջին գոտեմարտում մրցեց Մոլդովան ներկայացնող Կոռնելյու Ռուսուի հետ: Գոտեմարտն ավարտվեց մոտ 2 րոպեում` Ասլանյանի արագ` 10:0 հաշվով հաղթանակով:

  • Կիսվել: