Հայաստանի հավաքականը հաղթեց Վրաստանին և բարձրացավ 2-րդ տեղ
2ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի C լիգայի 2-րդ խմբի 5-րդ տուրի խաղում Հայաստանի հավաքականը Թբիլիսիում 2:1 հաշվով հաղթեց Վրաստանի ընտրանուն:
Խաղի հաշիվը 33-րդ րոպեին բացեց մեր թիմի ավագ Գևորգ Ղազարյանը: Երկրորդ կեսի 65-րդ րոպեին Վակոն 11մ հարվածով վերականգնեց հավասարությունը, սակայն խաղավարտից չորս րոպե առաջ Սարգիս Ադամյանը խփեց վճռորոշ երկրորդ գոլը:
Այս հաղթանակից հետո Հայաստանի հավաքականը վաստակեց 8 միավոր և բարձրացավ 2-րդ տեղ: Մեր թիմն այժմ ընդամենը մեկ միավորով է ետ մնում խմբի առաջատար Հյուսիսային Մակեդոնիայից, որի հետ հանդիպելու նոյեմբերի 18-ին, Կիպրոսում: