շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Հայ մարմնամարզիկները սկսում են պայքարը Կահիրեում անցկացվող աշխարհի գավաթի խաղարկությունում

Հայ մարմնամարզիկները սկսում են պայքարը Կահիրեում անցկացվող աշխարհի գավաթի խաղարկությունում

Հայաստանի մարմնամարզության հավաքականը սկսում է պայքարը աշխարհի գավաթի խաղարկությունում, որն անցկացվում է Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում:

Աշխարհի գավաթի խաղարկությանն այս անգամ կմասնակցեն Արթուր Դավթյանը, Արթուր Ավետիսյանը, Վահագն Դավթյանը, Հարություն Մերդինյանը, Գագիկ Խաչիկյանը:

Աշխարհի գավաթի խաղարկությունը վարկանիշային է Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար:

Մինչ այս Հայաստանի մարմնամարզության հավաքականից օլիմպիական ուղեգիր նվաճել է միայն Արթուր Դավթյանը: Վերջինս Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր է:

  • Կիսվել: