ուրբաթ, հունիս 6
6 / 6 / 2025
Գերմանիա-Պորտուգալիա․ մեկնարկային կազմեր

Գերմանիա-Պորտուգալիա․ մեկնարկային կազմեր

Այսօր՝ հունիսի 4-ին, մեկնարկում է ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի 2024/2025 թթ. կիսաեզրափակիչ փուլը։ Առաջին հանդիպումը կանցկացվի Գերմանիայի և Պորտուգալիայի հավաքականների միջև:

 

Խաղը կկայանա Մյունխենի «Արենա» մարզադաշտում (Գերմանիա): Հանդիպման գլխավոր մրցավարը կլինի Սլավկո Վինչիչը (Սլովենիա):

 

Հանդիպումը կմեկնարկի ժամը 23:00-ին, իսկ թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ կազմերով՝

 

Գերմանիա՝ Մարկ-Անդրե տեր Շտեգեն, Ջոշուա Կիմիխ, Ջոնաթան Տահ, Ռոբին Կոխ, Մաքսիմիլիան Միտելշտադտ, Վալդեմար Անտոն, Լեոն Գորեցկա, Ֆլորիան Վիրց, Լերոյ Սանե, Ալեքսանդր Պավլովիչ, Նիկ Վոլտեմադ։

Պորտուգալիա՝ Դիոգո Կոստա, Ռուբեն Դիաս, Գոնսալո Ինասիո, Նունո Մենդեշ, Բրունո Ֆերնանդեշ, Ժոաո Նևես, Բեռնարդու Սիլվա, Ռուբեն Նևես, Կրիշտիանու Ռոնալդու, Ֆրանցիսկո Տրինկաո, Պեդրո Նետո։

Ազգերի լիգայի խմբային փուլի վեց տուրերում Գերմանիան կարողացել է հաղթել չորս խաղում և ոչ-ոքի ավարտել երկուսը։ Գերմանիայի հավաքականը դուրս է եկել քառորդ եզրափակիչ, որտեղ երկխաղյա դիմակայությունում առավելության է հասել Իտալիայի հավաքականի նկատմամբ 2:1 և 3:3 հաշիվներով:

Պորտուգալիայի հավաքականը նույնպես խմբային փուլում հաղթել է չորս խաղում և ոչ-ոքի խաղացել երկու խաղում: Քառորդ եզրափակիչում Պորտուգալիայի հավաքականը հաղթել է Դանիային։

  • Կիսվել: