երկուշաբթի, հոկտեմբեր 19
19 / 10 / 2026
Շիկահողի արգելոցում ադրբեջանցիների կողմից ծառահատումների հարցը բարձրացնելո՞ւ եք COP17–ում. հարց՝ Պապոյանին

Շիկահողի արգելոցում ադրբեջանցիների կողմից ծառահատումների հարցը բարձրացնելո՞ւ եք COP17–ում. հարց՝ Պապոյանին

Հայաստանի Հանրապետության տարածքը 29 743 քառակուսի կմ է, մեր գլխավոր խնդիրն է ապագայում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելը և 29743 քկմ տարածքի ամբողջական սահմանազատում և սահմանագծում իրականացնելը։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 19–ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք COP17–ի շրջանակներում Հայաստանի կառավարությունը պատրաստվում է բարձրացնել այն հարցը, որ ադրբեջանցիները ներխուժելով Շիկահողի արգելոց, այնտեղ ծառահատումներ են իրականացնում, նաև կեղծ բնապահպանական թեզերի ներքո Ադրբեջանը ժամանակին փակել էր Բերձորի միջանցքը։

«Այդ սահմանագծումից ներս կլինի Հայաստան, և մենք բոլոր աշխատանքները կկատարենք կենսաբազմազանության պահպանման համար, իսկ այդ սահմանից դուրս կլինի Հայաստանի Հանրապետությունից դուրս, հետևաբար նաև մեր հետաքրքրությունից դուրս կլինի։ Ամեն երկիր ինքը իրավունք ունի որոշի, թե իր տարածքում ինչ է անում։

Հայաստանի տարածքից ներս տեղի ունեցող ամեն ինչ Հայաստանի Հանրապետության կառավարության ուշադրության կենտրոնում է, այդ տարածքից դուրս ոչ մի բան մեր ուշադրության կենտրոնում չէ, որովհետև մենք չենք պատրաստվում 29743 քառակուսի կիլոմետրից դուրս տարածքների համար որևէ գործողություն իրականացնել»,–ասաց Պապոյանը։

  • Կիսվել: