ուրբաթ, հոկտեմբեր 9
9 / 10 / 2026
Պորտուգալիան ԱՄՆ-ի համար դեպի Եվրոպա տանող իդեալական դարպաս է. Ռուբիո

Պորտուգալիան ԱՄՆ-ի համար դեպի Եվրոպա տանող իդեալական դարպաս է. Ռուբիո

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Իսլանդիա և Հունաստան կատարած այցերից հետո կարճատև կանգառ է կատարել Պորտուգալիայում, որտեղ հանդիպել է վարչապետ Լուիշ Մոնտենեգրոյի և արտաքին գործերի նախարար Պաուլու Ռանժելի հետ, տեղեկացնում է  Euronews-ը։ 

Ռուբիոն հայտարարել է, որ Պորտուգալիան իդեալական դարպաս է ամերիկյան ՏՏ ընկերությունների համար եվրոպական շուկա մուտք գործելու տեսանկյունից՝ շնորհիվ լավ զարգացած ցանցի։

Նրա խոսքով՝ Պորտուգալիայում ամերիկյան ներդրումների ծավալը գերազանցել է 20 միլիարդ դոլարը։ Բացի այդ, երկիր այցելող օտարերկրյա զբոսաշրջիկների շարքում ամերիկացիները զբաղեցրել են երրորդ տեղը։

  • Կիսվել: