երկուշաբթի, հոկտեմբեր 19
19 / 10 / 2026
Հայաստանն ուշադրության կենտրոնում է. այս օրերին թռիչքների քանակն է ավելացել, օտարերկրացիների մուտքն է ավելանում. Պապոյան

Հայաստանն ուշադրության կենտրոնում է. այս օրերին թռիչքների քանակն է ավելացել, օտարերկրացիների մուտքն է ավելանում. Պապոյան

COP-ը երեկ տեսակի հնարավորություն կարող է տալ. առաջինը՝ Հայաստանը բնապահպանական խնդիրներին կարևորություն է տալիս, երկրորդը՝ եթե խոսում ենք կենսաբազմազանության պահպանման մասին, կարևոր է արձանագրել, որ աշխատանքներ են կատարվել, ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

«Վերջերս մոտ 4-5 հազար հեկտար հող պետությունը վերադարձրեց, գիտե՞ք՝ դա օլիգարխներից մեկի որսատեղին է եղել, որտեղ կան նաև Կարմիր գրքում գրանցված կենդանիներ. պետք է ունենալ ուժեղ տնտեսություն, որ օլիգարխից վերցնել գողացված հողը ու վերադարձնել հանրությանը»,-ասաց նա։

Նախախարը նշեց, որ բնապահպանությամբ հետաքրքրվողների ուշադրության կենտրոնում այս օրերին Հայաստանն է. «Լեոնարդո դի Կապրիոյից մինչև միջին բնապահպանի ուշադրության կենտրոնում Հայաստանն է. այս օրերին դեպի Հայաստան թռիչքների քանակն է ավելացել, օտարերկրացիների մուտքն է ավելանում»։

  • Կիսվել: